ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում կորոնավիրուսից մահվան երեք դեպք է արձանագրվել:
Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է նաև մահվան 22 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նշենք, որ մայիսի 16-ից դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66109