Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39 005 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։
VERELQ-ը հիշեցնում է, որ համաձայն առողջապահության նախրար Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերի՝ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդ պացիենտներից 690-ն ունեն թոքաբորբ, ծայրահեղ ծանր վիճակում` 32 հոգի, ծանր վիճակում` 65 հոգի, և 11 քաղաքացի թոքերի արհեստական շնչառության սարքերին է միացված:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66105