«Ժառանգություն» կուսակցությունը նոր նախագահ ունի

Մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19 թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ:


Ինչպես հայտնում են կուսակցությունից, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը:


Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Հայկ Գասպարյան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66060