Մեկ օրվա ընթացքում Հայաստանում մահվան 3 դեպք է գրանցվել:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։
Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից արձանագրվել է 52 մահվան դեպք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66044