Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ դեսպանը փոխանցել է Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող «Հիդրոքսիքլորիքին» դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար:
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով միմյանց համար կարևորություն ունեցող հարցերում առկա փոխադարձ ըմբռնումն ու աջակցությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66019