Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով Հայաստան է բերվելու թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, Չինաստանից արդեն երրորդ հատուկ չվերթով Հայաստան է ներկրվում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
«Այսօր Պաշտպանության նախարարության կողմից իրականացված և Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով ապահովում ենք տարբեր սարքավորումներ և թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը»,- ասաց Ավինյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66009