Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
«Նոր եմ դիմումը գրել, մեկ ժամ չկա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՈԿ-ի՝ արդեն նախկին ղեկավարը:
Աշխատանքից ազատման դրդապատճառների մասին Սմբատ Գոգյանը չցանկացավ այս պահին բարձրաձայնել՝ միաժամանակ նշելով, որ այդ մասին կխոսի առաջիկայում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 12-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65996