Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այս մասին հայտնում է նրա խորհրդական Անուշ Ղավալյանը։
«Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:
Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65973