Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք և 1 մահ

Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք և 1 մահ: Մեկ օրում առողջացածների թիվը կազմել է 72:


Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3860-ի, որոնցից 1572-ը` առողջացած, 49-ը` մահվան ելքով:


ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016:


Ընդհանուր առմամբ այլ պատճառներով մահվան ելքերը կազմել է 21:


Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3860


Առողջացածներ - 1572


Փաստացի բուժվողներ -2218


Ընդհանուր թեստեր - 36016


Մահվան ելքեր - 49


Մահվան ելքեր այլ պատճառով – 21


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65956