ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել արդեն 2016թ.-ին երկրների միջև վիզային ռեժիմի վերացման հարցը, փոխանցում է Իմեդի հեռուստաընկերությունը:
Մարտի 16-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին հետ Պրահայում հանդիպումից առաջ Աբաշիձեն նշել է, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ կքննարկի արդեն երկու ամիս գործող վիզային հեշտացված կարգին նվիրված հարցերը:
Նա նշել է, որ վիզային ռեժիմն իրոք դյուրացվել է և իրենք չեն բացառում, որ այն կարող է վերանա արդեն այս տարի: Աբաշիձեն հավելել է, որ օրակարգում են լինելու նաև առևտրա-տնտեսական, տրանսպորտային և հումանիտար հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6593