Հայաստանը արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունի, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ: Այս մասին Երևանի կենտրոնում շրջելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:
Նա նշեց, որ սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի:
Քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե աշխատատեղերը բացվել են, բայց տրանսպորտը չի աշխատում, ապա ինչպե՞ս է կարգավորվելու այդ գործընթացը.
«Դե հիմա ուզում ենք բացել»,- արձագանքեց վարչապետը։
VERELQ-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին: Նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը քննարկման փուլում է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65908