Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք և մեկ մահվան դեպք:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:
Նշվում է նաև, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65887