Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА новости-ին:


"Այք, ես հիվանդացել եմ, բուժվում եմ", - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հացին՝ իսկապե՞ս իր մոտ հաստատվել է կորոնավիրուսային հվանդություն:


Հիշեցնենք, որ Պեսկովը ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներից առաջինը չէ ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:


Մինչ այդ ապրիլի 30-ին պարզ էր դարձել, որ վարակվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, իսկ մայիսի 1-ին՝ Շիննախարար Վլադիմիր Յակուշինը եւ մայիսի 6-ին՝ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:


ՌԴ նախագահ Պուտինը ապրիլից ինքնամեկուսացման մեջ է իր մերձմոսկովյան նստավայրում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65857