Երևանի մի շարք փողոցներում հետիոտնի կանչով լուսացույցներ են գործարկվել

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով հետիոտնի կանչով լուսացույցներ են գործարկվել հետևյալ հատվածներում.


Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում, Արշակունյաց պողոտա հհ.12, 15, Աճառյան փողոց՝ «քարի մոտ», Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65842