Եվս մեկ մահ կորոնավիրուսից. պացիենտը եղել է 82 տարեկան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ևս մեկ մահվան դեպք է արձանագրվել:


Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է»,- հայտնում են նախարարությունից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65817