«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:
«Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65807