Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
«Արցախ աշխանքային այցի ժամանակ հանդիպել եմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել ենք հարավային շրջաններ և քննարկել ենք անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Գրիգորյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65806