ՀԱՊԿ. Հավաքական անվտանգության խնդիրներն ու երաշխիքները

Այս տարվա մարտին Երևանում նախատեսված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հավաքական անվտանգությանն նվիրված արտագնա նիստում քննարկման առարկե են դառնալու միջազգային ահաբեկչության և ծայրահեղության դեմ պայքարի հարցերը:

Երևանյան թեմաներ

Երևանյան հանդիպման նպատակների մասին լակոնիկ և սպառիչ կերպով անդրադարձել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին: Նա նշել է, որ ահաբեկչության և ծայրահեղության հետ կապված մարտահրավերներն ակտուալ են նաև այսօր և քննարկման թեմաներից առաջինը վերաբերվելու է նրան, թե ինչպես է ՀԱՊԿ-ը արձագանքելու այդ սպառնալիքներին:

Վիբորնին այդ կապակցությամբ ընդգծել է մայիսին նախատեսված օպերատիվ-մարտավարական «Кобальт-2016» զորավարժությունները, որոնք նույնպես կկայանան ՀՀ-ում: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ում շեշտադրում է կատարվելու ՀԱՊԿ օպերատիվ ուժերի կառավարման կատարելագործմանը, ինչպես նաև որոշումների կայացման օպերատիվության հարցերին: Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը:

ՀԱՊԿ-ի առանցքը

ՀԱՊԿ-ի առանցքային երկիր է հանդիսանում ՌԴ-ը, ինչի հետ կապված զուգահեռներ են անցկացվում այն դերի հետ, որն ունի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում: Հարգանքով վերաբերվելով ՀԱՊԿ բոլոր բանակներին՝ պետք է նշել, որ նրանք օբյեկտիվորեն չեն կարող մրցակից լինել ռուսական բանակին: Այսինքն՝ կազմակերպության երկրները միավորվել են այսպես ասած ռուսական առանցքի շուրջ: Ռուսաստանը, սակայն չի թելադրում իր պայմանները կազմակերպությունում: ՌԴ-ը աշխարհաքաղաքական հետաքրքություն ունի ՀԱՊԿ-ի պես կազմակերպության նկատմամբ՝ հաշվի առնեկով Մոսկվայի կենսական շահերը Միջին Ասիայում և Անդրկովկասում:

ՀՀ-ը ունի ունիկալ դեր ՀԱՊԿ-ում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում: Բացի այդ, ՀՀ-ը յուրահատուկ ֆորպոստ է ՀԱՊԿ-ի համար Անդրկովկասում և կազմակերպության միակ անդամն է, որ գտնվում է չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանում՝ հաշվի առնելով իրավիճակը Սիրիայում և ռուս-թուրքական լարվածությունը: Սակայն ամենակարևոր հարցը՝ կստանա արդյոք ՀՀ-ը ՀԱՊԿ-ի աջակցությունը, եթե վերսկսվեն պատերազմական գործողությունները:

Կազմակերպության կանոնադրության մեջ նշված է, որ անդամ երկրները պետք է աջակցություն հայտնեն դաշնակցին, եթե նա ագրեսիայի ենթարկվի իր տարածքում: Պետք է նշել է, որ ՌԴ-ի որոշ գործողությունները տարակուսանք են առաջացնում ՀՀ-ում, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանին մեծ ծավալով զենքի մատակարարումներին: Չնայած դրանից անմիջապես հետո ՀՀ-ը 200 միլիոնի վարկ ստացավ ՌԴ-ից՝ ժամանակակից զենքերի գնման համար:

Իսկ իրականում

Ինչքան էլ տեղացի արևմտամետները հակառակվեն, ՌԴ-ը հանդիսանում է ՀՀ-ի անվտանգության գլխավոր երաշխավորը և ոչ մի արևմտյան երկիր չի կարող լինել այդպիսի երաշխավոր: Արևմուտքում ոչ ոք չի տրամադրի այդպիսի երաշխիքներ, միայն եթե ՀՀ-ին անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն դա ֆանտաստիկայի ժանրից է:

Քննադատները մոռանում են շեշտել, որ Ադրբեջանը մինչև նավթային գների հետ կապված ճգնաժամը կարողանում էր մեծ միջոցներ ծախսել սպառազինությունների վրա, իսկ ՀՀ-ը այդ հնարավորությունը չուներ: Իսկ այն, որ ՀՀ-ը կարողանում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին ռուսական գներով գնել սպառազինություններ՝ լրացուցիչ օգնություն է:

Սակայն լուրջ մտահոգությունների թեմա է, թե ինչպիսին կլինեն ՀԱՊԿ դաշնակիցների արձագանքը, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ գտնվեն: Այդպիսի մտահոգություն էր հայտնել նաև իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչքան է հավանական, որ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը կօգնեն Հայաստանին՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Նրանք հավանաբար աջակցություն չեն ցուցաբերի, քանի որ այդ երկրները կապված են Ադրբեջանի հետ ոչ միայն ծագումբանությամբ, այլ նաև այլ շահերով:

Ռուբեն Գյուլմիսարյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6579