ԱԺ-ն ընդունեց սեռական բռնությունից երեխաներին պաշտպանող կոնվենցիան. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ վավերացվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիային դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:


«Կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը», - վարման կարգի վերաբերյալ իր խոսքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ կոնվեցիայի ընդունմանը, դեմ են նաև Հայ Առաքելական Եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներ: Ըստ այդմ նա եզրակացրեց՝ բոլորը դեմ են արտահայտվում այդ կոնվենցիային։


«Կոնվենցիայում կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ ՀՀ-ում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց եւ վտանգ է պարունակում։ «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության իրական եւ լավագույն շահերից»,- եզրափակեց Պետրոսյանը։ Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ Պետրոսյանը մտահոգություն էր հայտնել մասնավորապես այն դրույթի հետ կապված, որով երեխաներին պաշտպանվելու, մեծերից օգնություն խնդրելու եւ զգուշանալու մասին դասեր պետք է տրվեին։ Պետրոսյանի կարծիքով՝ հնարավոր է, որ այդ կրթությունը դեռ ավելի վատ անդրադառնա երեխայի հոգեբանության վրա եւ կոտրի հարգանքն ու վստահությունը մեծերի հանդեպ։


Նրան պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովի նիստին կոնվենցիայի քվեարկության ժամանակ բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել՝ այդ թվում եւ ԲՀԿ-ն։ «Ցավում եմ, եթե առանձին մարդիկ կարողանում են առավոտյան ձեր դիրքորոշման վրա ազդել եւ փոխել ձեր դիրքորոշումը, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այս կոնվենցիան մանկապղծության դեմ է եւ այն կանխելու է մանկապղծությունը ՀՀ-ում»,- ասաց Մակունցն ու շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին։


Վերջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց քննարկումները և քվեարկության դրեց կոնվենցիան: Այն ընդունվեց 79 կողմ եւ 12 դեմ ձայներով։


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65749

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online