Կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել. 34 պացիենտ առողջացել է, մեկը՝ մահացել

Հայաստանում մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս երկու պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել:


Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 34 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 892 է:


Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել մահվան դեպքի վերաբերյալ: «Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - նշում են ԱՆ-ից:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։


Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3392


Առողջացածներ - 1359


Փաստացի բուժվողներ -1970


Ընդհանուր թեստեր - 32561


Մահվան ելքեր - 46


Մահվան ելքեր այլ պատճառով –17


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65745