Ռազմական տարիների կոփված բարեկամությունը հուսալի հիմք է հարաբերությունների համար. Պուտին

Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ։


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, ովքեր ճակատում իրենց դրսևորած խիզախությամբ և թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքով օգնեցին հաղթանակ տոնել նացիզմի դեմ, պաշտպանել խաղաղությունը ապագա սերունդների համար:


Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին:


Խնդրում եմ ՀՀ-ում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65706