Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա առթիվ այցելեց «Հաղթանակ»-ի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։
Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։ Հաղթանակի զբոսայգի է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում է:
Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոայգի։ Այսօր լինելու են նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65701