Վարչապետի ելույթը գալիս է փաստելու, որ Հայաստանում հաստատվել է անպատժելի բռնության մշակույթ, որը փոխարինել է քաղաքական բանավեճը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Վարչապետի ելույթը փաստում է, որ իր ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից: Իր ելույթը փաստում է, որ իր արժեհամակարգը չի՛ տարբերվում Մարուքյանին թիկունքից հարվածած պատգամավորների արժեհամակարգից:
Այս իշխանությունները քաղաքական մշակույթին հասցրած վնասներից բացի հասցրել են ամենամեծ վնասը` բարոյական վնաս` արժեզրկելով ինստիտուտները:
#ԳյադաներիԺամանակներ են և դա կավարտվի այս իշխանության հեռանալով»,– գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65682