ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով (բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար) հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 29-ին Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև ծեծկռտուք է եղել: Ավելի ուշ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ ինքը բարևել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, որից հետո էլ ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65677