ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում բավականին լարված իրավիճակ է:
Ինչպես հայտնում է VERELQ-ի աղբյուրը, խմբակցության այսպես կոչված սորոսական թևը հարցը հստակ է դրել՝ Սասուն Միքայելյանը պետք մանդատը վայր դնի: Իսկ «սասունական» թևը հակադարձում է, որ նման բան չի կարող լինել:
«Իրավիճակին լուծում պիտի տա վարչապետը: Նիստի օրակարգը լրիվ փոխեցին, ընդմիջումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ու ամենը կախված է հենց այդ ելույթից»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հիմա ոչինչ պարզ չէ:
Նշենք, որ ԱԺ նիստը կշարունակվի 14,30-ին:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ առավոտյան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում էր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65647