Քոչարյանի գործով դատին ներկա են ՀՀ-ի ու Արցախի նախկին վարչապետները (լուսանկարներ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 8-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։


Նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացրած Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:



Մինչ այդ Ռբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացնում է նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբեյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու,գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:


Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ և առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու համար:



Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65646