Նալբանդյան. ՀՀ-ն չի կարող դժգոհ չլինել ռուս-ադրբեջանական ռազմական գործարքներից

ՀՀ-ն միշտ բարձր է գնահատել Մինսկի խմբի համանախագահներ ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկը այդ կարծիքին չէ: Այն բանում, որ հարցի լուծումը դեռ գտնված չէ մեղավոր չեն ոչ համանախագահները, ոչ Հայաստանը: Այդ մասին «Коммерсант»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

"Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ խնդրի կարգավորմանը համանախագահների առաջարկած սկզբունքներով: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկություններն ու համանախագահներին:Բանը նրան է հասել, որ Բաքուն սկսել է նրանց մեղադրել իսլամաֆոբիայի մեջ», - նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, ղարանաղյան հակամարտությունն այն հազվագյուտ դեպքերից է, երբ ՌԴ-ը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան միասնական դիրքորոշում են որդեգրել:Նրանք հանդես են եկել կոնկրետ առաջարկություններով և դրանք արտահայտված են Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ հայտարարություններով:ՀՀ-ը, ըստ նախարարի, ողջունել է այդ առաջարկությունները, իսկ Ադրբեջանն այնպիսի կեցվածք է ընդունել, որ այդ հայտարարություններն ընդհանրապես չեն եղել:

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ այն հայտարարությունը, թե ՀՀ-ին ու Ադրբեջանին ռազմական մատակարարումներ են իրականացվում` հաշվարկելով տարածաշրջանում ուժերի բալանսը, նախարարը նշել է, որ ՀՀ-ը ստիպված է ջանքեր գործադրել, որպեսզի պահպանեն բալանսը տարածաշրջանում և նոր էսկալացիա թույլ չտալ: Նրա խոսքով, վերջին տարիներին Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր ռազմական ծախսերը:

«Մենք ռազմավարական, դանշակցային հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում ռազմա-տեխնիկական համագործակցություն:Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում ՌԴ-ից, մեր ռազմավարական դաշնակցից, մենք հետագայում նույնպես շատ սերտ համագործակցելու ենք ՌԴ-ի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում: Սակայն մենք չենք կարող դժգոհ չլինել այն հանգամանքից, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,-նշել է նա:

Խոսելով լայնամաշտաբ պատերազմի հավանականության մասին նախարարը նշել է, որ ՀՀ-ը կարծում է, որ պատերազմը հարցի կարգավորման ճանապարհը չէ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6564