«Ժերտվա» կտան Սասուն Միքայելյանին, թե՞.... ինչպես կհարթվի ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում չէ, նա ընդամենը մի քանի րոպե է զրույց ունեցել ու հեռացել: Այս մասին VERELQ-ին ասաց խորհրդարանական մեր աղբյուրը:


Նա նշեց, որ Փաշինյանը թողել է, որպեսզի հարցը լուծի Միրզոյանը, բայց անկասկած այս միջադեպը անհետևանք չի մնա, պարզապես «հիմա դրա ժամանակը չէ»:


Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Սասուն Միքայելյանին պարտադրվի վայր դնել մանդատը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տևական ժամանակ է այդ հարցը, կարծես թե, Փաշինյանի օրակարգում առկա է. «Չեմ կարծում, որ ժերտվա կտան»,- ասաց մեր զրուցակիցը:


Այդ դեպքում ի՞նչ հանգուցալուծում կլինի այս իրավիճակին.


«Կարծում եմ, երկկողմանի հայտարարություն կլինի, խնդիրը այդպես կհարթեն»,- ասաց նա:


Նաև տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծեծկռտուքի ժամանակ ԱԺ դահլիճում էր, բայց նրան անմիջապես շրջափակել են անվտանգության աշխատակիցները: 


Հիշեցնենք, այսօր առավոտյան Ազգային ժողովի այսօրվա նիստը ընդհատվեց ծեծկռտուքով:


Ամբիոնի մոտ ելույթ էր ունենում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից նրան ուղղված ինչ-որ բաներ էր ասում: Մարուքյանն արձագանքեց .«Ես ձեզ համար հոպար չեմ», ապա հարցրեց՝ «ի՞նչը կցխես» ու գնաց դեպի Միքայելյանը: Մինչ մյուս պատգամավորները կհասնեին, Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը հարձակվեցին միմյանց վրա հարվածներով: Այնուհետ վրա հասան այլ պատգամավորներ ու տևական ժամանակ չէին կարողանում իրարից բաժանել այս երկուսին:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ ողջ ընթացքում հանդարտության կոչ էր անում, ընդմիջեց նիստը:


Այս պահին Արարատ Միրզոյանի մոտ շարունակվում է նիստը: Դրան մասնակցել է նաև Էդմոն Մարուքյանը, սակայն նա ավելի վաղ հեռացել է, չպատասխանելով լրագրողների հարցերին, իսկ այս րոպեներին վարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը:


Ի դեպ, վերջերս ԱԺ-ում միջադեպ էր եղել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65638