Հայաստանում մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս մեկ պացիենտ, որի մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել:
Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է 33 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 1043 է:
Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3029
Առողջացածներ - 1218
Փաստացի բուժվողներ -1758
Ընդհանուր թեստեր - 29205
Մահվան ելքեր - 43
Մահվան ելքեր այլ պատճառով –10
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65628