Նախօրեին Արցախում թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:
«Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում»- նշում են նախարարությունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65619