Հայաստանում սկսվում է 111 կրթամշակութային և 12 առողջապահական օբյեկտների շինարարություն

Հայաստանում այս տարի նախատեսվում է սկսել 111 կրթամշակութային և 12 առողջապահական օբյեկտների շինարարություն: Նախագծանահաշվային աշխատանքներն ավրատական փուլում են, հուլիս ամսին կհայտարարվեն մրցույթներ:


Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորեց պետության կապիտալ ներդրումների միջոցով կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարությունը: Նրա խոսքով, նմանատիպ ծրագրերն ունեն առաջնային նծանակություն, քանի որ կարող են նաև մեղմացնել կորոնովիրուսի հարուցած սոցիալ-տնտեսական դժվարությունները:


«Մեզ անհրաժեշտ է շինարարության կազմակերպման տեմպերի առումով մի փոքր առաջանցիկ քաղաքականություն որդեգրել, քանի որ կապիտալ շինարարության ոլորտում նմանատիպ աշխատանքները երկրի տնտեսության համար էական նշանակություն են ունենալու: Հետևաբար, այս ծրագրերը պետք է լինեն մեր առաջնահերթությունների եռյակում»,- ասաց նա:


Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նկատեց, որ նախատեսվում է 111 կրթական և մշակութային օբյեկտների շինարարություն, որոնց նախագծման աշխատանքները կա՛մ ավարտվել են, կա՛մ ավարտման փուլում են: Առողջապահական 12 օբյեկտների նախագծման աշխատանքները ևս ընթացքի մեջ են, որոնք կավարտվեն նույն ժամանակահատվածում, ասաց նա:


Նրա խոսքով, այդ օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպման համար Քաղաքաշինության կոմիտեն կապվել է ոլորտի ընկերությունների և անհատների հետ․ «Մենք փորձելու ենք այնպես անել, որ շինարարական աշխատանքները սկսենք արդեն այս տարի»:


Իր հերթին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունն արդեն 5 մլրդ դրամի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ունի: «Շինարարությունները շատ բազմազան են և տեղի են ունենալու հանրապետության ողջ տարածքում: Մեր քաղաքացներն էլ, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն մեկնել արտագնա աշխատաքի, կարող են ներգրավվել շինարարական աշխատաքներում»,- ասաց Հարությունյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65566