Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան ևս երկու դեպք: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ արձանագրվել է 42 մահվան դեպք:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65564