Դժվար շրջանը միասին կհաղթահարենք. պատգամավորի թեստի արդյունքները հայտնի են

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի անունը:


Պատգամավորը ներկայացրել է պարզաբանում.


«Որեւէ մեկն ապահովագրված չէ, եւ նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք եւ հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները եւ շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։ Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։
Մաղթում եմ առողջություն եւ արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաեւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։


Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»,- գրել է Բաղդասարյանը Facebook-ի իր էջում։


Նշենք, որ նախօրեին պատգամավորի օգնական ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր մոտ COVID-19 է հաստատվել: Օգնականը ջերմել է մայիսի 2-ից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65554