Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնեն հայտնել է, որ Եվրամիությունը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «մտել է իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի փուլ», գրում է ՏԱՍՍ-ը:
Ջենտիլոնեն, ներկայացրելով Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսումը, նշել է, որ 2020 թվականին ԵՄ տարածքում տնտեսական անկումը կկազմի 7,4 տոկոս, իսկ եվրոյի գոտում՝ 7,7 տոկոս:
Նա նշել է, որ վերականգնումը կսկսվի միայն հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա անկումը փոխհատուցել»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65523