ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա. Միրզոյանը հաստատեց

Խորհրադարանի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում հայտարարեց, որ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա: Նա հավելեց, որ վարակակիրը և նրա շփման շրջանակը մեկուսացված են:


ԱԺ նախագահը կոչ արեց պահպանել անվտանգության կանոնները՝ հավելելով, որ պատգամավորներին դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադրանք չկա, բայց դա կարևոր է անվտանգության տեսանկետից:


«Ոչ մի պարտադրանք չկա, բայց դա նախ և առաջ ձեր, ձեր ընտանիքների առողջության համար է, հանրային առողջության համար է, եթե հաշվի առնենք, որ դրանով կարող ենք տարածումը կանխել»,- նշեց նա։


Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է: Նա այսօր բացակայում է նիստից, ինքնամեկուսացել է, քանի որ օրեր շարունակ շփվել է մի անձի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65505