Կառավարությունը, այդ թվում և Ազգային ժողովի օգնությամբ, կարողացել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, դա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ, բայց և թյուր է այն կարծիքը, թե ճգնաժամը անցել է կամ անցնում է.
«Ճգնաժամը նոր-նոր սկսվում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,- հայտարարեց Փաշինյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65502