Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք. ՊՆ

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մեջբերելով տվյալներ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից:


«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։


Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։


Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։


Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,- գրել է նա: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65468