Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է. Արարատ Միրզոյան

Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, որի պատճառով խորհրդարանում խստացվել կանխարգելիչ միջոցառումները:


Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին:


Մարուքյանը Ազգային ժողովում կանխարգելիչ միջոցառումների խստացման հարցը բարձրացրեց՝ նշելով, որ դրանք անհասկանալի են: Մարուքյանը դիմեց ԱԺ նախագահին, թե ինչո՞ւ են ԱԺ մուտքի մոտ պարտադրում ձեռնոցներ և դիմակներ կրել, մինչդեռ, օրինակ՝ Արարատ Միրզոյանը ո՛չ դիմակ է կրում, ո՛չ էլ ձեռնոց։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված անձ կա՞։


«Կամ բոլորս ենք հագնում, կամ չենք գալիս, կամ գալիս ենք, կամ ով հիվանդ է, նա չի գալիս, ինչի՞ համար են այս խստացումները»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, թե ոչ մեկին չի պարտադրվում, եթե որևէ մեկը չի ցանկանում, կարող է չկրել, սակայն հավելեց․


ԱԺ նախագահը նաև նշեց՝ կասկած կա, որ ԱԺ-ում աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: «Այո, կասկած կա, որ ԱԺ-ում աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, ձեռնարկվել են խստացված կանխարգելիչ միջոցառումներ», - ասաց նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65464