«Շանգրի լա» խաղատան գործունությունը կազմակերպող ընկերության՝ «Օնիրա քլաբի» խաղատնային լիցենզիան չի դադարեցվի։ Որոշումը կայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 15-ին և ապրիլի 23-ին ֆինանսների նախարարության հանձնաժողովում քննարկվել էր «Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը, երկու անգամ էլ քննարկումը հետաձգվել էր։
Վարույթը կարճվել է դիմողի կողմից սեփական դիմումը հետ վերցնելու հիմքով։ Այն ներկայացված է եղել ապրիլի 6-ին։
«Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65419