Փետրվարի 27-ին Սիրիայում ուժի մեջ մտած հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Առանձին սադրանքներ և հրետակոծություններ տեղ են գտնում: Առաջին պլան են մղվում այսօր խաղաղ բնակչության իրենց տներ վերադառնալու և հումանիտար օգնության տրամադրման հարցերը: Այս պահին այդ օգնության կարիքն առավել սուր են զգում երեխաներն ու ծերերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Համա, Հոմս, Լաթաքիա, Դերաա, Դեյր-էզ-Զոր, Հալեպ նահանգներ և Դամասկոս իրենց կողմից տեղի բնակչությանն արդեն փոխանցվվել է ավելի քան 620 տոննա օգնություն, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ:
Նա հույս է հայտնել, որ ռուսական Հաշտեցման կենտրոնի գնահատականները Սիիայի տարբեր նահանգտներում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաշվի կառնվեն: Ըստ նրա, ռուսական պարաշյուտային համակարգերի օգնությամբ ահաբեկիչների կողմից շրջափակված Դեյր-Էզ-Զոր քաղաք երեսուն տոննա հումանիտար օգնություն է հասցվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6540