Գեղարքունիքում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։


Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,-նշել է նա:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65397