Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 40-րդ դեպքը:
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
«Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է»,- Facebook-ի իր էջում գրել է խոսնակը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65394