Հայրը գցել է երեխաներին 9-րդ հարկից, ապա ինքն էլ ցած նետվել. ողբերգական դեպք Երևանում

Մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:


Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, ըստ նախնական վարկածի՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:  Հարևանները նշել են նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրել նրան դրական: Տղամարդը ամուսնալուծված էր:


Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65382