Ինչպե՞ս են աշխատելու սրճարաններն ու սննդի օբյեկտները. ուղեցույց

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:


Համաձայն պարետի որոշման, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին, արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: 


«Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի կազմակերպությունները շահագործելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները․


Հաճախորդների սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում եւ տվյալների գրանցում գրանցամատյանում: Հաճախորդների սպասարկման սեղանների միջեւ անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հայտնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով»,- նշված է պարետի որոշման մեջ։


Հանրային սննդի օբյեկտների անձնակազմերի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով)։ Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ եւ մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների եւ մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաեւ խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:


«Աշխատողները պետք է ապահովվեն մեկանգամյա օգտագործման դիմակների եւ ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տեւողությունից եւ դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաեւ անձեռոցիկներով: Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք եւ սառը ջրի, ինչպես նաեւ ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ»,- ասվում է անվտանգության կանոնների պահպանման ուղեցույցում։


Հանրային սննդի օբյեկտներում պետք է նշանակվի կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, որը հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների եւ այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները: Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների եւ հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:


Ըստ ուղեցույցի՝ աշխատանքի մեկնարկին եւ ավարտին կատարվում է տարածքի ախտահանում, մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները եւ հաճախակի օգտագործվող պարագաները։ Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:


Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ եւ այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:


Ինչ վերաբերում է սպասքին եւ խոհանոցային պարագաների ախտահանմանը, ուղեցույցում նշվում է, որ նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:


Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը եւ պարագաները լվանալու համար: Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի եւ սեղանի պարագաների համար:


Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման եւ ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի եւ պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է»,- ասված է որոշման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 4-ից Հայաստանում մի շարք սահմանափակումներ վերացվել են, տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա, հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները, գործելու են բացօթյա սրճարանները:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65345

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel