Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այս տարի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչների երազանքը կիրականանա.
«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:
Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:
Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,- գրել է Փաշինյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65306