Վերջին 24 ժամում Վրաստանում մահացել է մեկ մարդ և գրանցել է կորոնաավիրուսոի վարակի 16 նոր դեպք, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջը:
Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 582-ի։ Հաստատված դեպքից բուժվողների թիվը կազմում է 365, մահացածների թիվը՝ 8, իսկ բուժված անձանց՝ 207: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 5152, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 551-ի: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65296