ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակված անձանց վերաբերյալ Facebook–ի իր էջում որոշ տեղեկություններ է հրապարակել։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. թոքաբորբ ունեցող` 454 հոգի, ծանր վիճակում` 63 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի», – գրել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65292