Կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրվի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց մի շարք թեմաների մասին: Նա մասնավորապես անդրադարձավ ապրիլի 18-ի իր ուղերձի ուղիղ եթերին նախորդած կադրերի արտահոսքին, Սահմանադրական դատարանի ճակատագրին և պետական համակարգում Սերժ Սարգսյանի «մնացորդներին», որոնք ըստ Փաշիյանի պետք է «դուրս վռնդվեն»:


«Շատ վատ երևույթ է տեղի ունեցել»


Շատ վատ երևույթ է տեղի ունեցել, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսպես բնութագրեց Փաշինյանն իր մասնակցությամբ ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսքը:



Վարչապետը միևնույն ժամանակ նշեց, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար, քանի որ բուն տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա` սովորական աշխատանքային պրոցես է: «Ոչ մի տարօրինակ կամ ամոթալի բան չկա նրանում, որ մարդիկ հազում են: Կային չէ ժամանակներ, երբ մենք, օրինակ, մտածում էինք, որ մեր ուսուցիչները զուգարան չեն գնում, բայց դա այդպես չէ, ուսուցիչներն էլ են մարդ»,- համետական տարավ վարչապետը:


Ապրիլի 18-ի երեկոյան վարչապետի մասնակցությամբ ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսք տեղի ունեցավ, որոնցում վարչապետը հազում էր, ապա դեղ խմում, ուղղում փողկապը:



Կադրերի արտահոսքի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը պարզաբանումներ է պահանջել: Հանրային հեռուստաընկերությունից պատասխանել են, որ Կառավարության հորդորով՝ հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.


1. Արմենիա ԹիՎի
2. Շանթ
3. Միր
4. Հ2
5. ԱՐ
6. Կենտրոն
7. Երկիր Մեդիա
8. 5-րդ ալիք


«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- նշված է հայտարարության մեջ:



«Էդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել»


Վարչապետն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե ատելության մթնոլորտ է սերմանվում երկրում: «Հեղափոխությունից հետո ոչ մի բան չէր խանգարում, հենց հեղափոխության ժամանակ, հատ-հատ էդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել բառիս բուն իմաստով։ Ոչ մի բան չէր խանգարում», - հիշեցրեց նա։


«Էսօր էլ [ոչ մի բան] չի խանգարում հոխորտացող թափթփուկներին սամասուդի ենթարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա իրենք չեն արել անգամ 2018-ի ապրիլի 23-ից հետո, երբ դեռ իշխանություն չէին, բայց նաև արդեն ընդդիմություն չէին։ «Մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու, լինելու է սիրո և համերաշխության հեղափոխություն։ Կադրային ջարդ չի լինելու։ Եվ պահել ենք մեր խոսքը։ Ճիշտ ենք արել, որ պահել ենք մեր խոսքը։ Տուժե՞լ ենք դրանից։ Այո՛»,- նշեց վարչապետը։


Փաշինյանը նշեց, որ ինքը դժգոհ է եղել հակակոռուպցիոն շատ գործերի բացահայտման ուղղությամբ առաջընթացից, և այժմ որոշ գործերում «ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են»։


Սերժի մնացորդներից պետք է մաքրվի


«Ես չեմ ուզում մանրամասներ ասել։ Նրանք հիստերիկ նոպաների մեջ են։ Իշխանության ներսում էլ լիքը մարդ ունեն, իրավապահ համակարգում էլ լիքը մարդ ունեն։ Ունեն, որովհետև մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու և շանս ենք տվել բոլորին։ Բայց հիմա էդ ժամանակը սպառվել է։ Վենդետաներ էլի չեն լինելու, կադրային ջարդ չի լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրվի․․․ ու մեզ ոչ մեկ այլևս չի կարող մեղադրել, որովհետև էդ շանսը ունեցել են բոլորը։ Չեն օգտագործել, մեղքը իրենց վիզը»։


«Թող որևէ մեկը չմտածի, որ ճգնաժամով կամ որևէ այլ բանով պայմանավորված` մենք որևէ մեր հայտարարած նպատակի կես ճամփին կկանգնենք։ Տարբերակ չկա։ Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար։ Հեսա Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն էլ կընդունվի և գողացվածը․․․»։


«Հիմա գալիս է էդ վնգստացող դատավորների հերթը, որոնք արդեն պետք ա վեշերները հավաքեն։ Հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու ա, որովհետև ես ընդհանրապես կասկածելու որևէ տեղիք չունեմ։ Էս պրոցեսը կարող է կանգնեցնել միայն ժողովուրդը։


Քանի դեռ ժողովուրդը չի կանգնեցրել, բոլոր կոռուպցիոներները կագնելու են դատարանի առաջ։ Այո՛, ապօրինի ձեռք բերած տներն ու դղյակները ձեռներից առնելու ենք», - ընդգծեց նա։


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/64516

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel