Մամուլ. Սկանդալ Ցեղասպանության տարելիցի նախօրեին. ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ սկանդալային իրավիճակ է տիրում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։ Թե ինչու է տարելիցի հենց նախօրեին ՀՀ վարչապետը նման հանձնարարական տվել, ԿԳՄՍ-ում չգիտեն։ Մեր ձեռքի տակ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրությունը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանին։ Նշենք նաեւ, որ այս տարի ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության տարելիցի որևէ միջոցառում չեն ծրագրել, անգամ հանձնաժողով չեն ձևավորել։ Այդ հանձնաժողովը, ըստ ավանդույթի, կազմավորվում էր տարելիցից ամիսներ առաջ և այս տարվա անգործությունը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի համավարակի հետ, քանի որ հանձնաժողովը դեռ հունվար-փետրվարին պետք է սկսած լիներ իր աշխատանքները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Դուք դեմ գնացիք ԲՀԿ ֆրակցիայի որոշմանը, չքվեարկեցիք ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի օգտին, որին ֆրակցիան կողմ քվեարկեց, ինչո՞ւ»,- հարցրինք պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ «Ե՛վ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստոմ ես հայտնել եմ իմ մոտեցումները, կար մասնագիտական գնահատականի եւ ոչ թե թիմից տարբերվելու խնդիր։ Տրամաբանական չէր լինի, որ հանձնաժողովում արտահայտվեի օրինագծին դեմ, հետո կողմ քվեարկեի»: Խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը Ձեզ «խորհուրդ» է տվել կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսանալ եւ չմասնակցել որոշ օրինագծերի ընդունմանը։ «Պարոն Ծառուկյանն ինձ նման հանձնարարություն չի տվել, հորդոր չի եղել, բոլոր նախագծերին ես քվեարկել եմ այնպես, ինչպես որոշվել է խմբակցությունում, բացի այս մեկից»: Ասել է` Ծառուկյանը թույլ էր տվել։ «Ես հո պարոն Ծառուկյանին ամեն քվեարկությունից առաջ չե՞մ հարցնում` մասնակցե՞մ, թե՞ ոչ, սա խմբակցության եւ ոչ պարոն Ծառուկյանի խնդիրն է»: Չե՞ն պատժի։ «Նման բան մեր կուսակցությունում չկա, կա քննարկում, եւ սա պետք է դիտարկել կուսակցական դեմոկրատիայի դրսեւորման շրջանակներում»: Ի դեպ, ԲՀԿ-ն ակտիվ չէ նաեւ եկեղեցու նկատմամբ` իշխանությունների գրոհի առումով, Դուք էդտեղ է՞լ եք սպիտակ ագռավ։ «Ես ընդհանրապես ագռավ չեմ, առավել եւս` սպիտակ, մենք բոլորս «սեւերն» ենք` հիշեք, իսկ եթե ավելի լուրջ, ապա այդ կարծիքը չեմ կիսում՝ մեր կուսակցական ղեկավարը եկեղեցաշեն, եկեղեցապաշտ մարդ է, մենք էլ առանձին հարցազրույցներով քննադատում ենք եկեղեցու առաջնորդի դեմ հնչեցված կարծիքները, ընդ որում՝ ոչ թե անձին, այլ կարեւորագույն այդ ինստիտուտը ոտնձգություններից պաշտպանելու տեսանկյունից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստացել է 1 մլն 530 հազար դրամ պարգեւավճար՝ յուրաքանչյուր ամիս՝ 765 հազար դրամ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան 30-օրյա ժամկետում պատասխանել են ԱԳՆ-ից։ Մնացականյանի տեղակալներ Շավարշ Քոչարյանը հունվար եւ փետրվար ամիսներին ստացել է 558 հազարական դրամ, Գրիգոր Հովհաննիսյանը՝ 520 հազարական դրամ, Ավետ Ադոնցը 542 հազարական դրամ, Արտակ Ապիտոնյանը հունվարին ստացել է 689 հազար դրամ, իսկ փետրվարին՝ 520 հազար դրամ։ Նախարարն ու իր տեղակալները միասին վերցրած հունվարին ստացել են 3 մլն 75 հազար դրամ, իսկ փետրվարին 2 մլն 907 հազար դրամ պագեւավճար։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարից մինչեւ մարտի 13-ը ԱԳՆ աշխատակիցները՝ ներառյալ նախարարն ու իր տեղակալները, ստացել են 72 մլն 147 հազար դրամ պարգեւավճար, ԱԳՆ-ում ներկա պահին աշխատում է 295 աշխատակից։ Նախարարությունն ունի 12 ծառայողական մեքենա, որոնց շահագործման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 815 լիտր «պրեմիում» տեակի, 4460 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզին եւ 1270 լիտր դիզելային վառելիք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ խափանել նրա պլանները։ Դեռ 15-20 օր առաջ նա նախատեսում էր իր կուսակցության հիմնադիր համագումարը հրավիրել, սակայն արտակարգ դրության ռեժիմն ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը թույլ չտվեցին։ Այս ընթացքում արդեն մոտ 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է նրա հետ եւ ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը, սակայն համագումարի օրն անգամ դեռ նշանակված չէ։ Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն ընկերների հետ քննարկում է անգամ առցանց համագումար անցկացնելու տարբերակը, որ կուսակցության ձեւավորումը շատ չուշանա»:


«Իրավունք» թերթը գրում է. «2016թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում երեկ նախ կարճ նախաբանով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Ըստ էության, հանդիպումը կայացել է խիստ կառուցողական մթնոլորտում, ինչի մասին փաստեց անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նախկին հոխորտանքների փոխարեն` նիստից հետո արդեն «փուշը թողած» մեկնաբանություն տալով լրագրողների հետ ճեպազրույցում: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս առումով կոգնիտիվ դիսոնանս է ոչ միայն հանձնաժողովի անդամ իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր պատգամավորների շարքում: Տրված սպառիչ պատասխաններից հետո` իրենց մնում է ընդունել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կառավարության հետ քննարկում է պարենային անվտանգության հարցով հատուկ միջոցառումներ անցկացնելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե դա վերաբերելու է առաջին հերթին աշնանացան ցորենին։ «Հունիս-հուլիս ամիսներից ժողովուրդը հատուկ առաջարկ կունենա կառավարությունից։ Թե ինչպիսին կլինի առաջարկը, պարզ կլինի մոտ երկու շաբաթից։ Սակայն միանշանակ է, որ մենք պետք է 70-80 տոկոսով հասնենք անվտանգության ապահովման», – նշեց Կարապետյանը։ Վերջինիս խոսքով, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն այս պահին կապված են բանկերի հետ, որտեղ հերթեր են գոյանում եւ աշխատանքը դանդաղում է։ «Հիմա աշխատում ենք բանկերի հետ, բոլոր դիմումներին առանձին անդրադառնում ենք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Իրացման առումով չեմ կարծում, թե բացասական փոփոխություններ կան։ Միջազգային շուկաներում աճում են մաքուր մթերքների պահանջները, հիմա բեռնափոխադրման լոգիստիկ խնդիրներ կան, սակայն առաջիկա մեկ-երկու շաբաթում դրանք կլուծվեն»,- հավելեց նա»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով օրեր առաջ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն եւ շինծու: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ Կճոյանը տվել է մանրամասն, բազմակողմանի ցուցմունք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Դուբայից հետ է կանչել իր երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանին, որ նա օգնի պարետատան աշխատանքներին: Պարետատանը մոտ 20 երիտասարդներ են աշխատում եւ գործը կազմակերպելու լուրջ դժվարություններ են ունեցել, իսկ Մուրադյանն ապարատային աշխատանքի մեծ փորձ ունի։ Սակայն, պարզվում է, Նիկոլ Փաշինյանն անբացատրելի հակակրանք ունի նրա նկատմամբ եւ տեղեկանալով, որ Ժորիկն օգնում է Ավինյանին, իր մոտ է կանչել Ավինյանին եւ հանձնարարել՝ կառավարության շենքից վտարել Մուրադյանին։ Ավինյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ասելով, որ ինքն է խնդրել, որ նա հետ գա Դուբայից եւ օգնի իրենց։ Վարչապետն ասել է՝ ուրեմն իմ անվտանգության աշխատողները կանեն դա, եւ թիկնապահներին ուղարկել է իր հանձնարարությունը կատարելու։ Բայց մինչ նրանք կգնային, Մուրադյանին տեղեկացրել են վարչապետի հանձնարարականի մասին, եւ նա ինքն է իրերը հավաքել ու հեռացել կառավարության շենքից։ Երեկ մենք կապվեցինք Մուրադյանի հետ․ «Ճի՞շտ է, որ էլ չեք աշխատում պարետատանը»։ «Ես չէի էլ աշխատում, այլ որպես վալանտյոր՝ կատարում էի եւ շարունակում եմ կատարել պարետի հանձնարարությունները, կամավորական գործունեություն է»: «Այսինքն՝ Դուք գնո՞ւմ եք կառավարություն»։ «Իմ գործունեությունն այնպիսին է, որ պարտադիր չէ գնամ․․․ այո, ֆիզիկապես այլեւս պարետատանը չեմ լինում»,- ասաց Մուրադյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը: Մարզերում իրավիճակը կատաստրոֆիկ է` մարդիկ այլեւս չեն կարողանում գոյատեւել, օրվա հացի խնդիրը կարող է ամեն վայրկյան տնտեսական կոլապսի, սոցիալական բունտի վերածվել եւ ինչ-որ պահի պայթել: Կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել պիկին, Փաշինյանի «գյուտը», թե «ջարդել ենք կորոնավիրուսի ողնաշարը», արտակարգ ռեժիմին լուրջ չվերաբերվելու հիմք է դարձել. փողոցները լի են մարդկանցով, ինչն էլ վարակի երկրորդ հուժկու ալիք է առաջացնելու, ինչին այս իշխանությունները դիմակայել անկարող են: Իսկ արտակարգ ռեժիմի ավարտից հետո, Փաշինյանն ստիպված է կլինի շարունակել ՍԴ անդամներին «նվիրված» հանրաքվեի քարոզարշավը, ինչը ամենասուրն է այս ողջ պատմության մեջ, քանզի պնդում կա, որ հանրաքվեն դառնալու է այս իշխանությունների գերեզմանափորը, ու նաեւ այդ պատճառով է Փաշինյանը նոր «կինո» ու խաչակրաց արշավանք սկսել հայ առաքելակամ եկեղեցու եւ Վեհափառի դեմ, որպեսզի «պողոսները» տեսարանների պակաս չունենան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թեստեր են հանձնել նաեւ Ազգային ժողովի պատգամավորները, սակայն բոլորի թեստերը, ըստ հրապարակված ինֆորմացիայի, բացասական են եղել։ Սակայն վերջին մի քանի օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նրան ցուցել են անգամ մեկ օր մնալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն հրաժարվել է եւ անգամ այդ հարցով դիմել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Ինչ է իրականում տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ, ով այսպիսի պարզաբանում տվեց. «Դա եղել է 15 օր առաջ, 12 ժամ մնացել եմ «Նորք» հիվանդանոցում, բացասական թեստի արդյունքից հետո գնացել եմ տուն: Ցավում եմ նման լուրեր տարածողների համար»։ Դիտարկմանը՝ որն էր պատճառը, որ թեստ եք հանձնել, արդյոք շփվել էիք կորոնավիրուսով վարակված անձի հետ, պատգամավորը պատասխանեց․ «Կասկած կար շփվելու, ինքնամեկուսացել էի, ջերմում էի 14 օր, բայց հերքվեց վարակը»։


«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության օպտիմալացման ծրագիրը, որով նախատեսվում էր շեշտակի փոփոխության ենթարկել գործադիրի կազմն ու հնարավորինս սեղմել նախարարության աշխատակիցների թիվը, որպես այդպիսին, չի իրականացվել։ Բացի նախարարական ու փոխնախարարական պորտֆելների կրճատումն ու մի քանի վարչությունների միաձուլումը, նախարարությունների կազմում էական այլ փոփոխություններ չեն եղել։ Իսկ կրճատվել կամ միավորվել են այն վարչություններն ու բաժինները, որոնք կրկնվող գործառույթ էին իրականացնում՝ հաշվապահական, իրավաբանական, հանրային կապեր եւ այլ վարչությունները։ Կառավարությանը մոտ կանգնած «Իրատեսի» աղբյուրն ասաց, որ իշխանությունները, ըստ երեւույթին, հասկացել են, որ միանգամից մեծ քանակով աշխատակիցների կրճատումը սոցիալական դժգոհության մեծ ալիք կարող էր բարձրացնել, այդ իսկ պատճառով նախապես որդեգրած քաղաքականությունից հետ են կանգնել: «Եթե համադրենք 2018-ի եւ 2020-ի տվյալները, որ վերաբերում են նախարարությունների աշխատակիցների քանակին, ապա կտեսնենք՝ տարբերությունն աննշան է։ Սա իհարկե դրական է, քանի որ աշխատանքից զրկվող մարդիկ լուրջ խնդիրների առաջ էին կանգնելու։ Ճիշտ է՝ պետական աշխատանքն առանձնապես մեծ գումար չի ենթադրում, բայց գոնե մինիմալ ծախսերը հոգալ հնարավոր է։ Վատն այն է, որ միավորված երկու վարչության ղեկավարը ստանում է նույն աշխատավարձը, ինչ նախկինում մեկ վարչություն ղեկավարելու դեպքում էր ստանում։ Այսինքն՝ պատասխանատվությունն ու աշխատանքի ծավալը մեծացել են, աշխատավարձը՝ նույնը մնացել»,- ասաց մեր զրուցակիցը։ «Իսկ ի՞նչ եղան «շարիկ գլորողները», որոնց մասին անգամ վարչապետ Փաշինյանն էր խոսում: Աշխատանքի ժամին խաղեր խաղացողներ էլ չկա՞ն»,- հարցրինք: Ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ գուցե եւ կլինեն, ուղղակի իշխանությունն այս հարցում նույնպես հասկացավ՝ իրենց մեջ էլ քիչ չեն «շարիկ գլորողները», եւ «հանգիստ նստեց տեղը»:


«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի կարեւոր կառույցների մեկի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը իշխանությունը փորձում է յուրայիններով համալրել։ Մեր տեղեկություններով, իշխանությունն ակտիվ լծվել է ընկերության ղեկավարի՝ Հայկ Ավագյանի փոփոխման հարցը գլուխ բերելու գործին։ Երկարամյա տնօրենին, սակայն, հեռացնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կառավարությունը չի կարող գրչի մեկ հարվածով ազատվել տնօրենից, ՓԲԸ-ի տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է Դիտորդ խորհուրդը, որտեղ ընդգրկված են տարբեր կառույցներ ներկայացնող անձինք։ Սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայկ Ավագյանից ազատվելու այս իշխանության ցանկությունն այնքան մեծ է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը որոշել է ինքնագլուխ ամեն ինչ անել եւ սեփական մարդուն բերել տնօրենի պաշտոնին, բայց նրան հասկացրել են, որ դա նրա որոշելիք խնդիրը չէ։ Ավելին, անգամ Դիտորդ խորհրդի անդամների համար է զարմանալի եղել, թե ինչու են հանկարծ, առանց լուրջ պատճառաբանության որոշել «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարին աշխատանքից ազատել։ Քանի որ իշխանության մարդն անգամ պետք է մրցույթով նշանակվի, նախարարությունը մտադրվել է գործող տնօրենին պարտադրել սեփական դիմումի համաձայն հեռանալ։ Այս ամենում ուշագրավն այն է, որ տնօրենի հեռացման համար պատկան նախարարությունը ոչ մի բացթողում, թերություն, ձախողում չի նշել, խնդիր է դրված` հեռանալ եւ վերջ։ «Իրատեսը» կշարունակի հետամուտ լինել խնդրին եւ բացահայտել, թե ով է փոխարինելու Հայկ Ավագյանին, եւ ինչ ծրագրեր ունի իշխանությունն այս ընկերության հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո չնայած Արայիկ Հարությունյանի տարած համոզիչ հաղթանակին, Արցախի քաղաքական դաշտում դեռ անորոշություն է: Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիքը», խորհրդարանում ունի 16 մանդատ, իսկ մյուս ուժերը միասին՝ 17, այսինքն՝ առանց կոալիցիա կազմելու դժվար կլինի կառավարելը եւ խորհրդարանում օրենքներ անցկացնելը։ Ըստ երեւույթին, պաշտոնական Երեւանից ցուցումներն էլ ուշանում են։ Մենք տեղեկացանք, որ այս պահին բանակցություններ են ընթանում Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի եւ ՀՅԴ-ի միջեւ։ Այս 3 ուժի միավորումն ամենառեալն է։ Եվ քանի որ Փաշինյանը մի առիթով ասել է, որ Արցախի ընտրություններում հաղթանակ տարած երկրորդ եւ երրորդ ուժերն ընդդիմադիր են, ենթադրվում է, որ ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ Վիտալի Բալասանյանի հետ կոալիցիա չի ձեւավորվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին: Արցախի Հանրապետությունում մինչև ապրիլի 13-ը հայտարարված է արտակարգ դրություն, և դրանից հետո մեկշաբաթյա ժամկետում Արցախի իշխանությունները կկազմակերպեն և կանցկացնեն նախագահի երդմնակալության արարողությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 14-ին դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ ինչ որ մարդիկ կրակոց էին արձակել: Թեեւ նրա տունը 5-րդ հարկում է, այնուամենայնիվ, կրակոցից կոտրվել էին բնակարանի պատուհանները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ ոստիկանները ահազանգի հետքերով շտապել են դեպքի վայր, Հովհաննես Ազոյանի աչքից չի վրիպել այն, որ դեպքի վայր եկած ոստիկանները դիմակներով եւ ձեռնոցներով չեն եղել: Եւ նա այդ առիթով բողոք է գրել ՀՀ ոստիկանապետին` նրա ուշադրությունը հրավիրելով ոստիկանների կեցվածքի վրա: Ինչ ընթացք է տրվել դերասանի դիմումին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ծանոթ ենք խնդրին, ուսումնասիրություն է սկսված»: Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք պետք է բացահայտեն դերասանի տան վրա արձակված կրակոցների գործը, հիմա նաեւ պիտի պաշտպանվեն դերասանից, քանի որ նրա դիմումի հետեւանքով ծառայողական քննություն է սկսվել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին: Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ՊԵԿ-ի 17.01.2020թ հրամանն անվավեր ճանաչել եւ, որպես իրավական հետեւանք, իրեն հարկային ծառայության աշխատանքի վերականգնում` կրկին նշանակելով հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ: Բացի այդ, պահանջել է նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը բռնագանձել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով նոր պաշտոններ կստեղծվեն դատախազությունում, ընդ որում՝ այս գործով մասնագիտացված դատախազները կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց գործընկերները: Մասնավորապես, առաջիկայում կնշանակվի գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, աշխատավարձի դրույքաչափը՝ 12.50, մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է: Նույն գործառույթներ իրականացնող վարչություն կգործի, որտեղ աշխատավարձերը եւս զգալի տարբերվելու են մյուս վարչությունների աշխատավարձերից»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք հատկապես վերաբերում են այս կամ այն պետական կառույցի ներքին խնդիրներին, առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում այդ գերատեսչություններում: Բայցի սեփական ֆեյքային բանակով «սուտ է» շտամպավորված գրառումներից (որքան տեղեկությունը հավաստի է, այնքան նման գրառումները շատ են), մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ յուրատեսակ ներքին «քննություն» է ընթանում՝ առավելապես հիմքում ունենալով դավադրապաշտականությունը. կառույցի ներսից ով կարող էր տեղեկությունը տված լինել, ում էր ձեռնտու նման տեղեկության հրապարակումը, ով որ լրագրողի հետ կարող է երբեւէ մի բաժակ սուրճ խմած լինել եւ այլն: Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը, որոշ դեպքերում «կասկածյալ» ունենալու դեպքում վերջինիս հանդեպ կիրառվում են տարբեր «սանկցիաներ», այդ թվում՝ գործերից աստիճանաբար մեկուսացում, «բարեկամական զրույց»: Ավելին, տեղեկություններ կան, որ տարբեր նախարարություններում մի քանիսը, որեւէ կապ չունենալով այս կամ այն տեղեկատվության արտահոսքի հետ, պարզապես չեն դիմացել նման վերաբերմունքին ու վիրավորված հեռացել են աշխատանքից»:


«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս գիտենք, որ Հայաստանում կա անտառահատություն, որ անտառահատության հաշվին մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, եւ այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք իշխանությունները դեռ ամիսներ առաջ ուսումնասիրել էին, թե քանի մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, եւ ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ սովից չմահանան: Սրանք հարցեր են, որոնք մնացին սառույցին գրված, սակայն Նիկոլ Փաշինյանը հավանաբար սթափ գիտակցեց, որ անտառահատների հանդեպ ցուցաբերած ոչ բարեխիղճ պահվածքը, այն է` գիշերվա ժամը 3-ին կիսամերկ ծեծի ենթարկելը, կարող է շատ լուրջ ազդել իր վարկանիշի վրա, քանի որ բոլորին է հայտնի, որ առանց «ամենագետ» Փաշինյանի հրամանների, Նոր Հայաստանում ոչինչ չի արվում:  Ինչ խոսք, դեռ ամիսներ առաջ` ամռանը, երբ ոստիկանները որոշ փայտահատների կիսամերկ վիճակում ծեծի ենթարկեցին, թե Փաշինյանի ծննդավայրում, թե հարակից քաղաքներում եւ գյուղերում վերջինիս վարկանիշն էապես անկում ապրեց, ավելին` որոշ մարդիկ սկսեցին վարչապետին ատել` վերջինիս մեղադրելով իրենց երեխաներին օրվա հացից զրկելու համար: 


Ահա ամիսներ անց, երբ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանում ի հայտ եկավ նոր կորոնավիրուսը, եւ երկրում դադարեցվեց որոշ տնտեսական գործունեություն իրականացնող կառույցների գործունեությունը` տնտեսական խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, իսկ ահա երթուղայինի վարորդները եւս սովի մատնվեցին, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ վերջնականապես կանգնած է անդունդի եզրին, ու ահա վերջինս որոշեց նոր խաղ խաղալ` իր վարկանիշն ինչ-որ չափով կայուն պահելու եւ սահմանադրկան հանրաքվեն չտապալելու համար: Մեր հավաստի տեղեկություններով` որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարները ներքին կարգով հրաման են ստացել անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողությունը թույլատրելու եւ փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար: Իհարկե, այս անհասկանալի եւ փոփոխական հրամանների իմաստը մեկն է` կայուն պահել կեղծիքով եւ ստով ձեռք բերված վարկանիշը մինչեւ սահմանադրական հանրաքվեն, եթե իհարկե այն ընդհանրապես կայանա»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքը եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Եթե ավելի պարզ՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, ՏՄՊՊՀ-ին, ՊԵԿ-ին եւ ոստիկանությանը կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունները դառնում են հասանելի, կամ որ նույնն է՝ մարդկանց բանկային գործարքներն ու հաշիվները հասանելի են դառնում պետական ուժային կառույցներին։ Ըստ մասնագետների, հերթական քայլով հարված է հասցվում բանկային գաղտնիքին։ Արժեթղթերի շուկայի հետ կապված վերջին քննարկումից հետո ոլորտի գիտակները միակարծիք են, որ սա ուղղակի ազդելու է օտարերկրյա ուղղակի ներդրումներին։ Պատահական չէ, որ ԱԺ հերթական հարցուպատասխաններից մեկի ժամանակ երկրի վարչապետը, պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս, բոլորի համար անակնկալ կերպով ակնարկեց բանկային հաշիվների ու հաշիվների վրա ունեցած գումարների մասին։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ առաջիկայում նմանօրինակ նախագծերի եւս մի քանի փաթեթներ են պատրաստվում կառավարության կողմից։ Ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ այն, ինչ ապօրինաբար արվում էր նախորդ իշխանությունների կողմից, ներկայումս արվում է գործող իշխանությունների կողմից՝ արդեն օրենքում հստակ կարգավորումներ անելու միջոցով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ պարետի որոշումը օրինական շրջանցելը այդքան էլ բարդ գործ չի հանդիսացել Կադաստրի կոմիտեի պատասխանատուների և կադաստրի շենքում հանգրվանած մասնավոր ինչ-որ ընկերության հնարամիտների համար։ Այս օրերին, երբ քաղաքացիները տարատեսակ հարցերով մուտք են գործում «Ռոսիա մոլի» մերձակայքի կադաստրի սպասարկման կենտրոն՝ ենթադրելով աշխատանքների վերսկսում կամ պատասխանատու հերթապահի գոյություն, հանդիպում են նույն տարածքում մասնավոր ընկերության աշխատակցի, ով առաջարկում է լրացուցիչ վճարի դիմաց կատարել միջնորդի դեր քաղաքացու և Կադաստրի միջև։ Կոմիտեի շենքում գործող մասնավոր իրավաբանական ֆիրման, հավանաբար, «պատահական մարդու» չի պատկանի»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Որքանո՞վ էր մեր երկրի առողջապահական համակարգը պատրաստ այս մարտահրավերը հաղթահարելուն, ինչպես առաջնագծում հայտնված բուժաշխատողները դիմակայեցին առաջին վարակակիրների հետ շփման ու բուժման գործընթացին… Այս մասին «ՀՀ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմում է աշխատանքային մեկուսացումից արդեն տուն վերադարձած «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, լյարդաբան, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանի առողջապահական համակարգը կարողացավ վերակազմակերպվել եւ իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի այն կարեւոր 4 գործողությունը, որոնք կիրառել է Չինաստանը: Դրանք վերաբերում են վարակի արագ հայտնաբերմանը, արագ հաղորդմանը, արագ մեկուսացմանը եւ բուժմանը: «Հայաստանում այս գործողությունները բավական համակարգված են եւ բարձր կազմակերպվածության մակարդակում են: Այսօր ուրախ ենք արձանագրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը թրենդային երկրների ցանկում է»,- ասաց նա՝ մատնանշելով, թե ինչպես երկրի առողջապահական համակարգը կարողացավ օպերատիվ վերապրոֆիլավորել բուժկենտրոնները եւ համապատասխան մեկուսարաններ ապահովել»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ղեկավարներն օրեր առաջ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր պետություններին կորոնավիրուսի համավարակի պայմաններում դադարեցնել զինված հակամարտությունները, ինչպես նաեւ միակողմանի պատժամիջոցներն ու առեւտրային պատերազմները։ Թեեւ հայտարարության մեջ առանցքային շեշտադրումները վերաբերում են ԵԱՏՄ տարածքում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայունության խնդիրներին, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա եւս։ Սրանով տնտեսական միությունը միաժամանակ քաղաքական հայտ է ներկայացնում՝ ցանկանալով իր դերակատարությունn ունենալ տեղի ունեցող գործընթացներում։ «Հայտարարության բովանդակությունը հուշում է, որ ԵԱՏՄ-ն որպես արդեն կայացած կառույց փորձում է էլ ավելի բարձրացնել իր դերը միջազգային ասպարեզում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Այս հայտարարությունը միանշանակ տրամաբանական էր եւ ժամանակին, քանի որ համահունչ է այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը։ Ներկա իրավիճակում ԵԱՏՄ տարածքում եւս օբյեկտիվորեն մասամբ դժվարացել են լոգիստիկ գործընթացները։ Իսկ ինչպե՞ս կարող է ազդել այս վիճակը կառույցի զարգացման վրա։ Այն, որ համաշխարհային առողջապահական ճգնաժամը լոգիստիկ խնդիրներ է առաջացրել նաեւ ԵԱՏՄ-ի համար, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը բնական է համարում, քանի որ կառույցի անդամ պետությունները նաեւ մեկուսանալու ծրագրեր են իրականացնում, ինչի հետեւանքով սահմանափակված է ինչպես մարդկանց ազատ տեղաշարժը, այնպես էլ՝ ապրանքների»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 1-ից լրացել է Երևանի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, և ըստ օրենքի՝ արդեն պետք է ձևավորված լիներ հոգաբարձուների նոր խորհուրդ: Սակայն արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ նոր խորհուրդ չի ձևավորվել: Մարտի 23-ին նշանակված էր համալսարանի ռեկտորի ընտրությունը, և այս խորհուրդը պետք է ընտրեր համալսարանի նոր ռեկտոր, սակայն այդ ընտրությունները ևս հետաձգվեցին: Հիմա հայտնի չէ, արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո համալսարանի ռեկտորին պետք է ընտրի հի՞ն խորհուրդը, թե՞ նոր ձևավորվելիքը»:


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/64401

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel