«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
Ապրիլի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/64016